Բրայան Տոլեդո
Բրայան Տոլեդո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | javelin thrower |
Երկիր՝ | Վենեսուելա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 8, 1993[1] |
Ծննդավայր՝ | Marcos Paz Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Մահվան ամսաթիվ՝ | փետրվարի 27, 2020[3][4] (26 տարեկան) |
Մահվան վայր՝ | Marcos Paz Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[5] |
Բրայան Էսեկիել Տոլեդո[6] (իսպ.՝ Braian Ezequiel Toledo, սեպտեմբերի 8, 1993[7][8], Մարկոս Պաս, Արգենտինա), արգենտինացի նիզականետ, որն ավելի քան 6 մետրով բարելավել է պատանիների համաշխարհային ռեկորդը[9]։ Առաջին անգամ դարձել է Երիտասարդական օլիմպիական խաղերի չեմպիոն 2010 թվականին Սինգապուրում, ինչպես նաև հաղթել է Հարավային Ամերիկայի երիտասարդական մրցաշրջանում (2010) և Համաամերիկյան երիտասարդական մրցաշրջանում (2009)։
2011 թվականին Բրայանը մասնակցեց Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նախագահական ընտրարշավին[10], իսկ 2012 թվականին օլիմպիական մյուս ատլետների հետ մասնակցեց Տատիկների ակցիային՝ Մայո հրապարակում՝ ի նշան բողոքի, որպեսզի Ազգային վերաձևավորման գործընթացի ժամանակ կողոպտված երեխաներին վերադարձնեն իրենց հասանելիքը[11]։
Պատանեկան կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայան Տոլեդոն ծնվել և մեծացել է Մարկոս Պասում՝ փոքր, մեկ մահճակալ ունեցող տանը մոր և 2 կրտսեր եղբայրների հետ։ Ատլետիկայի մարզիչ Գուստավո Օսորիոն դասավանդում էր Տոլեդոյի դպրոցում և հրավիրում է վերջինիս միանալ իր մարզիկների խմբին։ Սկզբնական շրջանում կենտրոնացած լինելով Արգենտինայում ամենախոստումնալից և շահութաբեր սպորտի՝ ֆուտբոլի վրա, Տոլեդոն 12 տարեկանում որոշեց կենտրոնանալ միայն ատլետիկայի վրա[12]։
2008 թվականին Հարավային Ամերիկայի երիտասարդական մրցաշրջանում դարձավ բրոնզե մեդալակիր[13]։ Սակայն 2009 թվականին էր, որ Իտալիայի Բրիքսեն քաղաքում ընթացող Երիտասարդական համաշխարհային մրցաշրջանին մասնակցելու ժամանակ նրա անունը հայտնի դարձավ[12]։ Հուլիսի 23-ին եզրափակչում, Տոլեդոն 7-րդ տեղում էր նախքան 5-րդ շրջանը, երբ սահմանեց անձնական ռեկորդ՝ 73.44 մ[14]։ Սա բավական էր, որ դառնար բրոնզե մեդալակիր իրենից տարիքով մեծ երիտասարդների շարքում․ 56 սմ էր պակասում ոսկե մեդալակիր դառնալուն[14]։
Դրանից հետո նրա արդյունքները չափազանց արագ բարելավվեցին[7]։ 2009 թվականի հուլիսին նա դարձավ Հարավային Ամերկայի երիտասարդական ատլետիկայի մրցաշրջանի արծաթե մեդալակիր, այնուհետև՝ Համաամերիկյան երիտասարդական մրցաշրջանի ոսկե մեդալակիր՝ դառնալով ռեկորդակիր՝ 69.84 մ[8][15]։ Տարվա վերջ նա բարելավեց անձնական արդյունքը[7][16] և հոկտեմբերի 11-ին Կորդովայում նետեց 79.25 մ, որը իր տարիքի մարզիկների շրջանում լավագույն արդյունքն էր[16]։
Համաշխարհային ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի փետրվարի 13-ին Տոլեդոն բարելավեց իր անձնական արդյունքը ավելի քան 5 մետրով՝ Բուենոս Այրեսում նիզակը նետելով 84.85 մ[7][17]։ Այս արդյունքը ստվեր գցեց նախորդ տարվա՝ Ռաշա Վալերիի ռեկորդի վրա, որը նետել էր 83.02 մ[8][17]։ Այնուհետև 2010 թվականի մարտի 6-ին Տոլեդոն բարելավեց համաշխարհային ռեկորդը՝ առաջին փորձի ժամանակ նետելով 89.34 մ[6][18]։ Այս նետումը գերազանցում էր իր նախորդ տարվա լավագույն արդյունքին 25 մետրով[9]։
Տոլեդոն դարձավ 2010 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղերի մրցանակակիր, 2010 թվականի օգոստոսին մասնակցեց Սինգապուրի քաղաքային առաջնությանը; Նրա 81.78 արդյունքը 5 մետրով գերազանցում էր երկրորդ տեղը գրաված ամերիկացի մարզիկ Դևին Բոգերտի արդյունքը[19]։ Սեպտեմբերին 85.64 մ արդյունքով հաղթեց Ազգային երիտասարդական մրցաշարում և արդեն հոկտեմբերին մասնակցում էր Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը՝ հեշտ հաղթանակ տանելով[20]։
Երիտասարդական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի վերջին Տոլեդոն սկսեց մրցել 800 գ ստանդարդ նիզակով։ Նա հոկտեմբերի 23-ին 71.12 մ նետումով գերազանցեց արգենտինացի երիտասարդների ռեկորդը, այնուհետև նոյեմբերին Մար դել Պլատայում ընթացող Էվիտայի խաղերին 4 անգամ բարելավեց սեփական արդյունքը՝ նետելով 73.07 մ[21]։ Տարվա վերջին Արգենտինայի սպորտի լրագրողները նրան շնորհեցին Օլիմպիա դե Պլատա մրցանակը՝ նրան անվանելով լավագույն ատլետ արգենտինացին։ Չնայած Տոլեդոյի վարկանիշի բարձրանալուն՝ նրա մարզիչ Օսորիոն ասաց, որ նրանք երկուսն էլ ավելի կենտրոնացած են մարզումների և արդյունքերի բարելավման վրա։ Օսորիոն նաև նշեց, որ այդքանին հասել են՝ շրջանում բարձրորակ հարմարությունների բացակայության պայմաններում[12]։
Երիտասարդական մրցաշարերին մասնակցելու վերջին տարում Տոլեդոն 2012 թվականին Բարսելոնայի Ատլետիկայի համաշխարհային երիտասարդական մրցաշարերում արժանացավ արծաթե մեդալի[22]։ 2012 թվականի Ատլետիկայի Իբերոամերիկյան մրցաշարերում դարձավ հաղթող և հաջորդ ամիս դարձավ Արգենտինայի և Հարավային Ամերիկայի ռեկորդակիր՝ 79.87 մ նետումով։ Իր օլիմպիական առաջնելույթը կայացավ 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերում, սակայն հաջողության չհասավ որակավորումից հետո։ 2012 թվականի Հարավային Ամերիկայի 23 տարեկանից ցածր ատլետների մրցաշրջանում դարձավ ոսկե մեդալակիր՝ սահմանելով նոր ռեկորդ[23]։
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 - 69.84
- 2010 - 73.07
- 2011 - 79.53
- 2012 - 79.87
- 2013 - 78.66
- 2014 - 77.75
- 2015 - 83.32 ՆՌ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Athletics database
- ↑ Toledo, throwing to the future
- ↑ https://www.infobae.com/deportes/2020/02/27/murio-el-atleta-olimpico-braian-toledo/
- ↑ Murió Braian Toledo: el atleta olímpico argentino sufrió un accidente de tránsito (իսպ.) — Buenos Aires: 1945.
- ↑ Biscayart E. Toledo, throwing to the future — 2011.
- ↑ 6,0 6,1 «Otro impacto de Braian Toledo: 89,34 metros» (Spanish). Confederación Argentina de Atletismo. 2010 թ․ մարտի 6. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 Üürike, Hans. «16-year-old javelin miracle Braian Toledo-84.85!». Team75plus. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Biscayart, Eduardo (2010 թ․ փետրվարի 14). «Argentina's Toledo improves World Youth best in Javelin». IAAF. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ 9,0 9,1 Üürike, Hans (2010 թ․ մարտի 7). «Braian Toledo: NEW WORLD YOUTH RECORD 89.34!!!». Team75plus. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Braian Toledo, el preferido de Cristina» (Spanish). Los Andes. 2011 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Los atletas olímpicos participaron en campaña de las Abuelas» (Spanish). Télam. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 12,0 12,1 12,2 Biscayart, Eduardo (2011-01-07). Toledo, throwing to the future. IAAF. Retrieved on 2011-01-08.
- ↑ 2008 South American Youth Championships Արխիվացված 2013-08-31 Wayback Machine. WJAH. Retrieved on 2011-01-08.
- ↑ 14,0 14,1 «World Youth Championships 2009 - Results 07-12-2009 - Javelin Throw (700g) m Final». IAAF. 2009 թ․ հուլիսի 12. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ Biscayart, Eduardo (2009-07-27). Brazilian Hederson Estefani steals the show - South American Junior Champs. IAAF. Retrieved on 2010-10-16.
- ↑ 16,0 16,1 Ottavio Castellini/IAAF. «Javelin Throw (700g) Youth 2009». Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ 17,0 17,1 «Record mundial de Braian Toledo» (Spanish). Confederación Argentina de Atletismo. 2010 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Biscayart, Eduardo (2010 թ․ մարտի 7). «Toledo continues to improve Javelin World Youth Best». IAAF. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Results BOYS JAVELIN A FINAL». Singapore Youth Olympic Games Organising Committee. 2010 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Biscayart, Eduardo (2010-10-11). Toledo, Arévalo and Ballivián shine at South American Youth Championships. IAAF. Retrieved on 2010-10-16.
- ↑ «Toledo: cuatro nuevos records nacionales, y la vuelta a sus raíces». Cancha Llena (Spanish). 2010 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Braian Toledo ganó en su primera presentación del año(չաշխատող հղում) (իսպ.)
- ↑ Biscayart, Eduardo (24-09-2012). Brazil dominates South American Under-23 Champs. IAAF. Retrieved on 2013-01-27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sports reference biography Արխիվացված 2012-12-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Տոլեդո» հոդվածին։ |
|